Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Մարտի 6-ին, ժամը 13.41-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Հովնաթան-Բատիկյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Ֆորդ էքսպլորեր» մակնիշի 13 OL 412 պ/հ (վարորդ` Է. Մ., ծնվ. 1991 թ.) և «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 569 OV 61 պ/հ (վարորդ` Ս. Ա., ծնվ. 1967 թ.) ավտոմեքենաները: «Ֆորդ էքսպլորեր» մակնիշի ավտոմեքենան շրջվել է. տուժածներ չկան, վարորդը և ուղևորն ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Ֆորդ էքսպլորեր» մակնիշի ավտոմեքենան և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: