Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի ՔԱԳՎ պետ Արտյոմ Մովսեսյանը երեկ հաստատեց, որ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունից (ICAO) իրեն փոխանցել են Ադրբեջանի քաղավիացիայի պետվարչության ղեկավարի այն նամակը, որով նա սպառնում է, թե Ադրբեջանը պատրաստ է ոչնչացնել դեպի Արցախ թռչող քաղաքացիական օդանավերը, եթե Լեռնային Ղարաբաղի իշխանությունները վերաբացեն Ստեփանակերտի օդանավակայանը։
«Ինձ հասկանալի չէ, որ նույն ժամանակահատվածում Ադրբեջանի խորհրդարանում դաժանության դեմ կոչեր են հնչում, բայց մյուս ձեռքով ու ամբիոնից հայտարարվում է, որ իրենք դաժանություն են դրսեւորելու։ Այդ նույն օդանավերում, որոնց սպառնում են հարվածել, լինելու են երեխաներ, ծերունիներ, քաղաքացիական անձինք։ Մենք պետք է ե՛ւ ICAO-ում, ե՛ւ միջազգային այլ կառույցներում համապատասխան քայլեր ձեռնարկենք»,- ասաց Ա.Մովսիսյանը։