կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-10 22:42
Առանց Կատեգորիա

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ. Պիղատոսի կեցվածք

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ. Պիղատոսի կեցվածք

Ըստ ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆԻ. «Ղարաբաղի հարցում միջազգային հանրությունը միշտ էլ Պիղատոսի կեցվածք է ընդունել։ Եթե 1991թ. աշնանը, երբ Ադրբեջանը «լուծարեց» ԼՂԻՄ-ը եւ իր ՆԳ մարմիններին հանձնարարեց ապահովել միայն ԼՂ ադրբեջանական բնակչության անվտանգությունը, միջազգային հանրությունն իր բարձրության վրա լիներ` ՄԱԿ-ը բանաձեւ ընդուներ եւ միջազգային հանրությանը կամ առնվազն շահագրգիռ երկրներին կոչ աներ ուժ գործադրել Ադրբեջանի դեմ, ինչպես դա տեղի ունեցավ Միլոշեւիչի կամ Սադամ Հուսեյնի պարագայում, պատերազմ չէր լինի։

Այն ժամանակ միջազգային հանրությունն իր լռությամբ գայթակղեց Ադրբեջանին` պատերազմ սկսելու Արցախի դեմ։ Եթե միջազգային հանրությունն ուզում է եւս մեկ անգամ իր «չեզոքությամբ» գայթակղել Ադրբեջանին, ապա չպետք է մոռանա, որ Ադրբեջանի նկատմամբ նավթա-գազային հետաքրքրության «պիկն» արդեն անցել է»։