Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Իշխանությունը Կոնգրեսի` շուրջօրյա հանրահավաք անցկացնելու վերաբերյալ որոշումը, նրա կողմից պահանջների ներկայացմանը վերաբերվում է միայն նախընտրական տրամադրությունների պրիզմայով: Գործում է այն տրամաբանությունը, թե ամեն ինչ արվում է ընտրազանգված հավաքելու համար:
Իրական նպատակը, իհարկե, դա է: Բայց իշխանության նման արձագանքը երկրորդ պլան է մղում ամենակարևորը` հանրության` անգամ Կոնգրեսի քաղաքական ամբիցիաներին զոհաբերվելու գնով Ազատության հրապարակում հայտնվելու պատճառները: Նման կեցվածքը ոչ միայն առկա սոցիալական, հոգեբանական խնդիրներն անտեսելու, դրանցում իր պատասխանատվությունը չգիտակցելու, այլև հասարակության և նրա պահանջների նկատմամբ արհամարհանքի և ցինիզմի հասնող ինքնագոհության արտահայտություն է, որը դառնում է խնդիրները լուծելու անկարողությունը կամ ցանկության բացակայությունը մյուսների նախընտրական նպատակների մատնանշմամբ քողարկելու միջոց:
Իշխանության կարգավիճակը հանգեցրել է իշխանության սեփականատիրոջ վտանգավոր հոգեվիճակի ձեռքբերմանը, ինչը թելադրում է ամեն գնով ունեցած սեփականությունը պահելու վարքագիծ: Իսկ երկիրն այս վիճակից դուրս բերելու ուղղությամբ աշխատելու փոխարեն գործի է դրվել հեռուստատեսային ինքնագովազդի մեքենան: Սակայն ամեն ինչ վարդագույն ներկայացնելու միջոցով հասարակությանը հիմարացնելու միամիտ փորձը միայն ինքնախաբեության կարող է բերել: