կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-17 10:41
Հասարակություն

«Պերմյակովի դեմքին ծեծի որևէ հետք չեմ տեսել՝ թշվառ զինվորի կեցվածք ուներ»

«Պերմյակովի դեմքին ծեծի որևէ հետք չեմ տեսել՝ թշվառ զինվորի կեցվածք ուներ»

«Չորրորդ Ինքնիշխանություն»-ը զրուցել է Կարեն Պետրոսյանի հետ, ով մտել է ռազմաբազայի տարածք և իր աչքով տեսել է Պերմյակովին։ Ներկայացնում ենք զրույցից մի հատված. 

 

-Դուք, փաստորեն, դռան վրա եղած ճեղքից տեսել եք Պերմյակովին: Համացանցում տեղեկություններ էին տարածվել, որ նա ծեծված է: Նման բան կա՞ր:

 

-Այդ ընթացքում, երբ գիտակցում ես՝ ում ես նայում, քո ներքին ապրումների վիճակը քեզ ավելի շատ ուրիշ բանի վրա է կենտրոնացնում... դա իմ սուբյեկտիվ ընկալումն է: Ես ավելի շատ ուշադիր եմ եղել ռուս զինծառայողի դեմքին, որ տեսնեմ, հասկանամ, որ դա նույն արարածն է, նույն ոճրագործն է, ինչ-որ հրապարակվել է, թե՞ ոչ: Հիմնական ուշադրությունս սևեռվել էր նրա դեմքին, իսկ դեմքին որևէ հետքեր ես չեմ տեսել: Թշվառ զինվորի կեցվածք ուներ և ուրիշ ոչինչ:

 

-Նա մենա՞կ էր: Ի՞նչ հագուստ էր կրում: Ուշադրություն դարձրեցի՞ք, թե ոչ:

 

-Ճիշտն ասած, էլի եմ ասում, իր հագուստը շատ աղոտ եմ հիշում, որովհետև այդ պահին չես մտածում՝ տեսնես ի՝նչ հագուստ է հագին: Բայց քանի որ նրան բարձրացրեցին պառկած տեղից, իմ հիշելով, Պերմյակովի հագին մոխրագույնից դեպի շագանակագույն գնացող համազգեստ էր՝ գիշերազգեստի նման՝ «սպեցովկա»: Իմ ամբողջ ուշադրությունը ֆիքսված էր նրա դեմքին՝ հասկանալու՝ դա Պերմյակովն էր, թե՞ ոչ:

 

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: