Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Google-ը մեղադրում է Չինաստանի կառավարությանը` Gmail էլեկտրոնային փոստային ծառայությունը արգելափակելու համար: Վերջին մեկ ամսվա ընթացքում չինացի օգտագործողները Gmail մուտք գործելու դժվարություններ ունեն, նույնիսկ մի քանի արտասահմանցի լրագրողներ բողոքել էին, թե իրենց փոստերի վրա հարձակում է եղել:
Ինչպես գրում է «Թելեգրաֆը», այս խնդիրը համընկել է իշխանությունների կողմից ինտերնետը վերահսկելու արշավի ակտիվացման հետ, որը սկսվել էր Միջին Արեւելքում հեղաշրջումներից, ինչպես նաեւ Չինաստանում սկսված` նմանատիպ «Ժասմին» հեղափոխությունից հետո:
Google-ը հայտարարել է, թե իր մասնագետները որեւէ տեխնիկական խնդիր չեն հայտարաբերել Gmail-ի գլխավոր կայքում. «Չինաստանի կառավարությունն է արգելափակել կայքը եւ այնպես արել, թե իբր խնդիրը Gmail-ի հետ է կապված»:
Երկու շաբաթ առաջ Google-ը հայտարարել էր նաեւ, որ նկատել են, թե Չինաստանում իրենց օգտատերերին ուղղված հարձակումներ են լինում, որոնց դրդապատճառը կարող է քաղաքական լինել:
Google-ը որոշել է փակել իր հիմնական կայքը Չինաստանում եւ այն տեղափոխել Հոնգ Կոնգ այն բանից հետո, երբ 2009-ի վերջին սկսվեցին չինացի հաքերների հարձակումները: Նրանք գողացել էին Google-ի մի քանի կարեւոր կոդերը, որոնց միջոցով կարողացել էին մուտք գործել Չինաստանի մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբանների փոստերը:
Չինաստանի արտգործնախարարությունը անմիջապես չի արձագանքել Google-ի այս հայտարարությանը: Սակայն համակարգչային փորձագետները նշել են, որ Չինաստանը գրաքննության նոր մեխանիզմներ է մշակել` չինացի օգտագործողների «աշխարհով մեկ ցատկերը» կանխելու համար:
Մինչ այժմ ինտերնետ օգտագործողները, այդ թվում` չինական մեծ ընկերությունները հիմնադրել են իրենց սեփական ցանցերը, որոնք օգնում են խուսափել գրաքննությունից եւ գաղտնի ինֆորմացիա փոխանակել: Սակայն մի շարք ընկերությունների ստեղծած «վիրտուալ գաղտնի ցանցերը» անցյալ շաբաթվանից այլեւս չեն գործում: