կարևոր
2101 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-14 22:01
Քաղաքական

Մի՛ կառչեք փրփուրներից, լավ է, որ հասկանում եք, թե ինչ ծանր հանցագործություն եք գործել. ՀՅԴ-ականը` Արգիշտի Մեխակյանին

Մի՛ կառչեք փրփուրներից, լավ է, որ հասկանում եք, թե ինչ ծանր հանցագործություն եք գործել. ՀՅԴ-ականը` Արգիշտի Մեխակյանին

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության անդամ Վարդան Գալստյանը արձագանքել է ՔՊ-ական Արգիշտի Մեխակյանին, նշելով,

«Մի՛ կառչեք փրփուրներից, մի՛ փորձեք հանրությանը մոլորեցնել կեղծելով փաստերը։

Վաղարշապատ համայքի ղեկավարի Արցախն ուրացած ՔՊ-ական թեկնածու Արգիշտի Մեխակյանը Հանրայինի եթերում փորձել է իր «շեֆի» ապազգային քայլերը ջարդել Դաշնակցության վրա:

Այն, ինչ տեղի ունեցավ Արցախի հետ հստակ քաղաքական գիծ էր, որով ՀԵՆՑ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ Է քայլ առ քայլ հանձնել Արցախն Ադրբեջանին։

Հայաստանում մի քաղաքական ուժ` ՔՊ-ն, և միայն դրա ղեկավարն է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։ Դուք այլ փաստ պարզապես ներկայացնել չեք կարող։

Դուք չեք կարող նաև որևէ փաստ ներկայացնել, որ Դաշնակցության որևէ ներկայացուցիչ ստորագրել է ինչ-որ փաստաթուղթ, որով Արցախը ճանաչվել է Ադրբեջանի մաս կամ զիջվել է արցախահայերի որևէ իրավունք:

Լավ է, որ հասկանում եք, թե ինչ ծանր հանցագործություն եք գործել և փորձում եք մեղավորությունը բարդել դաշնակցության և դաշնակցականների վրա վրա։ Հայաստանի պատմության մեջ դուք եք մնալու միակ քաղաքական ուժը, որը Արցախը հանձնել է թշնամուն»։