|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
ԱԹՍ-ների զանգվածային հարձակման հետևանքով Նովոռոսիյսկի նավահանգստում քաղաքացիական նավ է վնասվել, երեք մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը։
Ավելի վաղ քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոն հայտնել էր, որ քաղաքի վրա ԱԹՍ-ների գրոհը հետ է մղվել։
Ըստ Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբի` հարձակման հետևանքով նավթաբազա է վնասվել, բնակելի շենքերի վրա ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով մեկ մարդ վնասվածքներ է ստացել։
«Նովոռոսիյսկի վրա զանգվածային հարձակման հետևանքով ԱԹՍ-ի բեկորները վնասել են նավահանգստում գտնվող քաղաքացիական նավերից մեկը։ Նախնական տեղեկություններով՝ նավի անձնակազմից երեք մարդ է տուժել։ Նրանց հոսպիտալացրել են, ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն», - ասվում է հաղորդագրության մեջ։