|
Փոխարժեքներ
14 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
ՀԷՑ–ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը հերքում է «Տաշիր Կապիտալ»-ի կառավարման շրջանում Էլցանցերի բյուջեից բազմամիլիոն պարգևավճարների մասին ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարությունը։
«Բացի տնօրենների խորհրդից, որոնց ստացած աշխատավարձը և պարգևատրումները չի մտնում սակագնի մեջ, այսինքն՝ Սամվել Կարապետյանն իր գրպանից իր ներկայացուցիչներին վճարում է»,- ասաց Ղազինյանը՝ հիշելով միայն մեկ դեպք, երբ ֆինանսական տնօրենը 10 տարի աշխատելուց հետո խոշոր պարգևավճար է ստացել որպես «գնացող մարդ»։
Ղազինյանի խոսքով՝ ՀԷՑ-ն աշխատող օրգանիզմ է, որևէ մեկը չի կարող հայտարարել, որ գլխավոր տնօրեն լինելու դեպքում անհնար է, որ լինեն խախտումներ։
«Ժամանակավոր կառավարիչն ինքն ընդունեց, որ 830 հազարից շատ մեծ մասը, միգուցե, իր օրոք է եղել»,- ասաց Ղազինյանը։