կարևոր
952 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-14 14:07
Հասարակություն

Պատրա՞ստ են Ժաննայի մերկապարանոց գրառումը հավանած ռեկտոր-պրոռեկտորները ներկայացնելու փաստաթղթեր

Պատրա՞ստ են Ժաննայի մերկապարանոց գրառումը հավանած ռեկտոր-պրոռեկտորները ներկայացնելու փաստաթղթեր

Երեկ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը գրառում էր կատարել բուհերի անձեռնմխելի դրամագլխի ու ավանդների մասին:

Yerkir.amփաստերով հերքել է նախարարի  գրառման մեջ տեղ գտած պնդումները:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Շինարարի՝ բուհերի անձեռնմխելի դրամագլխի ու ավանդների մասին մերկապարանոց էսսեն հավանել և սրտիկել են նաև հայաստանյան որոշ բուհերի ղեկավարներ:

Մասնավորապես, տիկին Ժաննայի գրածի նկատմամբ անտարբեր չեն մնացել տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Արմեն Գրիգորյանը, մանկավարժական և ագրարային համալսարանների պրոռեկտորներ Նաիրա Սաֆարյանն ու Մարիամ Մովսիսյանը:

Կարծում ենք, որ այս անձինք եթե չհրապարակեն իրենց ղեկավարած բուհերում անձեռնմխելի կապիտալ ունենալու մասին համապատասխան փաստաթղթերը, ապա իրենք ևս չեն տիրապետում իրավիճակին, կամ էլ առանց կարդալու են հավանում իրենց նախարարի գրառումները: