կարևոր
682 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-14 14:19
Քաղաքական

Վաղարշապատում վաղը լռության օր է. նախընտրական քարոզչությունն այսօր ավարտվում է. ԿԸՀ

Վաղարշապատում վաղը լռության օր է. նախընտրական քարոզչությունն այսօր ավարտվում է. ԿԸՀ

Վաղարշապատի ընտրությունների նախընտրական քարոզչությունն այսօր 24։00-ին ավարտվում է։ Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։

Նոյեմբերի 15-ին և 16-ին՝ մինչ 20։00-ն, նախընտրական ցանկացած քարոզչություն արգելվում է։

Քվեարկության նախորդ օրը, ինչպես նաև քվեարկության օրը` մինչև ժամը 20.00-ն, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող տեսալսողական մեդիածառայություն մատուցողների եթերով կամ տպագիր մամուլով թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքները, ինչպես նաև դրանց վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելն արգելվում է։ Քարոզչական պաստառները նոյեմբերի 15-ին եւ 16-ին կարող են մնալ իրենց տեղերում։ ԿԸՀ-ն կոչ է անում անում պահպանել Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի դրույթները։