|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Հայերի հետ կապված` հերթական սկանդալային դեպքն է տեղի ունեցել: Ֆրանսիայի Նիս քաղաքում ձերբակալվել է 7 հոգուց բաղկացած մաֆիոզ հանցախումբ, որի կազմում կան հայեր: Ընդ որում, ինչպես գրում է տեղի «Նիս մատեն» թերթը, հանցախմբի մեջ է քաղաքի հայկական համայնքում հեղինակություն վայելող մի անձնավորություն:
Ֆրանսիայի ոստիկանությունը դեռ անուններ չի հրապարակել, սակայն առաջիկայում պատրաստվում է անել դա: Հանցախումբը, ըստ ֆրանսիական ոստիկանության, զբաղվել է թղթադրամներ կեղծելով, կեղծել է 10, 20 եւ 50 եվրոներ եւ հասցրել է իրացնել ավելի քան 100 հազար եվրո կեղծ թղթադրամ: