Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Էվոլյուցիաներն ու ռեւոլյուցիաները երբեք պատժելի չեն. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի երեկվա հայտարարությանը, թե հեղափոխությունը քրեորեն պատժելի արարք է, ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` կարծիք հայտնելով, որ դա, հավանաբար, լեզվաբանական սխալի արդյունք է :
Դիտարկմանը, թե ոստիկանապետը երկրորդ անգամ է այս բառը սխալ օգտագործում, անցյալ տարի էլ հայտարարել էր, որ «իրենք օրորոցում կխեղդեն հեղափոխությունները», Վահան Հովհաննիսյանն պատասխանեց. «Օրորոցներում հեղափոխություններ խեղդելու փորձերը վերջին 3 հազար տարիների ընթացքում չեն հաջողվել: Իսկ եթե Հայաստանում հաջողվեն, ևս մեկ անգամ կփաստենք, որ ունիկալ ազգ ենք»: