|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Իշխանական շրջանակներում, ըստ հավաստի տեղեկությունների, քննարկվում է կադրային հերթական փոխատեղումների հարցը:
Ինչպես փոխանցում են իշխանական մեր աղբյուրները, խոսվում է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին: Փոխատեղումների շրջանակներում քննարկվում է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանին էլ Ազգային ժողովի նախագահ դարձնելու հարցը: Իսկ խորհրդարանի գործող ղեկավարը, ըստ նույն ծրագրի, առայժմ պետք է մնա «խաղից դուրս վիճակում»:
Վերջինս, ըստ մեզ հասած տեղեկությունների, իր մերձավորների շրջանում խիստ դժգոհել է վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքից եւ երկրում ստեղծված սոցիալական լարվածության համար մեղադրել հենց վարչապետին: Մենք տեղեկություններ ենք ստացել նաեւ այն մասին, որ մի խումբ օլիգարխներ եւ Հանրապետական պատգամավորներ Սերժ Սարգսյանին փորձել են համոզել, որ ճիշտ կլինի պաշտոնակ անել Տիգրան Սարգսյանին:
Սերժ Սարգսյանը, սակայն, անդրդվելի է մնացել: Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ վարչապետին պաշտոնանկ չանելու համար պնդում է նաեւ Սերժ Սարգսյանի փեսան` Միքայել Մինասյանը: Ամեն դեպքում, իշխանությունը մտմտում է այս ուղղությամբ: