Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիան Իսրայելից ներողություն է պահանջում, սակայն ինքը չի զղջում Հայոց ցեղասպանության համար. Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ենթակոմիտեի նիստի ժամանակ հայտարարել է կոնգրեսական Էլիոթ Ինջելը:
Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի հայկական համագումարը, Ինջելը նշել է, որ Թուրքիայի եւ Իսրայելի թշնամական հարաբերությունները ընդգծում են, որ Թուրքիան գործում է երկակի չափորոշիչներով, ներառյալ` Իսրայելից ներողություն պահանջելը, մինչդեռ «մենք չենք կարողանում ստիպել Թուրքիային ներողություն խնդրել Հայաստանից»:
«Մենք ողջունում ենք կոնգրեսական Էնգելի պատրաստակամությունը` քաջալերել ԱՄՆ-ին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում,- ասել է Ամերիկայի հայկական համագումարի վարչության անդամ Անի Տոտան:- Կոնգրեսականը շարունակում է խոսել ճշմարտության եւ արդարության մասին, եւ մենք կաշխատենք նրա հետ, որպեսզի Հայոց ցեղասպանությունը երբեք չմոռացվի»:
Կոնգրեսականն իր հայտարարությունն արել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնի հետ հարցուպատասխանի ժամանակ: Վերջինս գրավոր հայտարարության մեջ ասվում է. «Մենք եվրոպացիների հետ կշարունակենք Կովկասում բարելավել Հայաստան-Թուրքիա հարաբերությունները եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ կփորձենք հասնել Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Մենք հավատում ենք, որ ԱՄՆ-ը եւ Եվրոպան պետք է համատեղ ջանքեր գործադրեն հետագա հակամարտություններից խուսափելու համար եւ օգնեն տարածաշրջանի երկրներին շարժվել ժողովրդավարության ուղիով, որը ենթադրում է խաղաղություն եւ բարգավաճում»: