կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-20 15:03
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի դատախազությունը երկակի ստանդարտ չընդունող մարմին է եւ նույն տրամաբանությունը կիրառելու Է Մանուկյանի վերաբերյալ գործում․ Վարդեւանյան

Եկեք համեմատություն անենք․ եթե Վազգեն Մանուկյանն իր հայտարարությունն անելիս ունենար մուրճ, որը ձեռքին՝ հայտարարություններ աներ, բայց անպայման խոսքի ամբողջ կոնտեքստում նշեր, որ այդ մուրճը Հայաստանի անվտանգության վերականգնման, կապիտուլյացիոն փաստաթղթից հրաժարվելու մուրճի սիմվոլն է։ Եվ այդ մուրճը, օրինակ, պետք է բոլորի գլխին ջարդվի, ովքեր առնչություն ունեն կապիտուլյացիոն փաստաթղթի հետ․ ըստ Yerkir.am-ի՝ ասաց փաստաբան Արամ Վարդեւանյանը Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստից առաջ։

Հիշեցնենք, որ 2021 թ․ փետրվարի 20-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով, և որոշում է կայացվել Վազգեն Մանուկյանին գործում ներգրավել որպես մեղադրյալ։ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) և որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Նշենք նաև, որ 2021թ. մարտի 9-ին Վազգեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է՝ 2021թ. փետրվարի 26-ին Բաղրամյան պողոտայում անցկացված հանրահավաքի ժամանակ արված հայտարարությունների հիման վրա:

Մանրամասն՝ տեսանյութում