Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Քաղաքական բոլոր ուժերի հետ էլ կարելի է համագործակցել, բայց ո՞րն է դրա նպատակը, եւ հանուն ինչի՞ պետք է համախմբվել:
«Եթե նպատակը իշխանության գալն է, իշխանափոխությունն է, հանուն դրա մենք նպատակահարմար չենք տեսնում որեւէ համագործակցություն: Պիտի ծրագիր կամ կոնկրետ նպատակ լինի, այլապես անհրաժեշտ չէ այս կան այն ուժի հետ համագործակցությունը»- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանը:
Նրա խոսքերով` խորհրդարանում «Ժառանգության» հետ կոնկրետ խնդիրների շուրջ են համագործակցում. «Կան հարցեր, որոնք մենք նույն կերպ ենք տեսնում եւ դրանց շուրջ ընդհանուր աշխատանք ենք տանում: Լինում են նաեւ հարցեր, որոնց վերաբերյալ տարբեր տեսակետներ ենք ունենում, եւ յուրաքանչյուրն իր աշխատանքն է տանում»:
Իսկ ինչ վերաբերում է «Քվեն ուժ է» քաղաքացիական շարժմանը, ապա Ա. Շահբազյանը նշեց, որ այս դեպքում ցանկալի կլիներ համագործակցել տարբեր ուժերի հետ` հանուն արդար ընտրությունների ապահովման:
Հարցին, թե որքանո՞վ է հավանական, որ ՀՅԴ-ն այլ քաղաքական ուժերի հետ դաշինք կնքի եւ այդպես գնա ընտրություններին, Ա. Շահբազյանը պատասխանեց. «Ես չեմ կարող «չէ» կամ «հա» ասել, որովհետեւ դա, ի վերջո, ժողովներում են որոշում, համենայն դեպս այսօր այդպիսի հեռանկար, կարծես, չի նկատվում»: