|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը շարունակվում է երթը դեպի Երևան: Ճանապարհին քայլերթի մասնակիցներին են միանում, կամ ողջունում բազմաթիվ քաղաքացիներ: Երթին միացել են նաև զոհված զինծառայողների ծնողները։ Նրանց թվում է Հանրային Ռադիոյի լրագրող Ալիսա Գևորգյանը, որի որդին՝ Դավիթը, զոհվեց 44-օրյա պատերազմում:
Նշենք, որ քայլերթը մեկնարկել է Կիրանց գյուղից: Քայլերթն անցել է Սարիգյուղով, Իջևանով, շարժման մասնակիցները գիշերել են Հաղարծինի վանքի մոտ:
Բագրատ Սրբազանը ավելի վաղ հայտարարել էր, որ շարժումը մայիսի 9-ի կեսօրին կհասնի Երեւան եւ կոնկրետ պահանջներ կներկայացնի իշխանությանը:
Շարժման մասնակիցների պահանջն է դադարեցնել իշխանությունների որդեգրած զիջողական քաղաքականությունը եւ միակողմանի զիջումները: