|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Սույն թվականի հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ին, Երևանի Դավիթ Անհաղթ 23/1 (1-ին մուտք) հասցեում տեղի կունենա 44-օրյա պատերազմի հերոս Էդգար Մհերյանի հուշահաքարի բացման արարողությունը: Հարցերի դեպքում զանգահարել՝ 099595103:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 30-ին նահատակված 18-ամյա Էդգարը ծնվել ու մեծացել է Երևանում, 2020 թ. հուլիսի 29-ին զորակոչվել էր բանակ, ծառայում էր Ջրականում (Ջաբրայիլ), երբ պատերազմը սկսվեց:
Էդգարը մարտեր է մղել Արցախի տարբեր ուղղություններով՝ Ջրական, Ֆիզուլի, Հադրութ, Կարմիր Շուկա, իսկ վերջին կետը եղել է Մարտունու շրջանի Քերթ գյուղը, որտեղ էլ ընկել է թշնամու ԱԹՍ-ի հարվածից: