|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Սամսոն Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանքը կիրառելու որոշումը մարտի 15-ին կայացրել է Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը:
Երեկ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը հաղորդագրություն է տարածել, ըստ որի` Ծառուկյանը մարտի 29-ին Սերժ Սարգսյանին խնդրել է Սամսոն Խաչատրյանի նկատմամբ մեղմ մոտեցում դրսեւորել:
ՀՀ իշխանություններն, այսպիսով, պաշտոնապես ընդունել են, որ Հայաստանում ոչ թե դատարաններն են որոշում` ով է մեղավոր, ով` անմեղ, այլ Սերժ Սարգսյանը: Իսկ սա նշանակում է` պաշտոնապես ընդունել, որ Հայաստանում ավազակապետական կարգեր են, որտեղ ավազակապետը պետք է որոշի պատանդների հետ ինչպես վարվել: