|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի հրավերով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Լատվիայի Հանրապետություն. տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել երկու երկրների նախագահների առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:
Նախագահները գոհունակությամբ արձանագրել են, որ վերջին տարիներին փոխայցելությունների և բարձր մակարդակի հանդիպումների արդյունքում ակտիվացել է Հայաստանի և Լատվիայի միջև քաղաքական երկխոսությունը, զարգացել են կապերը մշակութային, կրթական և մի շարք այլ ոլորտներում:
Երկուստեք կարևորվել է հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը, ինչպես նաև Երևանում և Ռիգայում դեսպանատների հիմնումը:
Հանդիպումից հետո տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն: Մասնավորապես` ստորագրվել են Հայաստանի և Լատվիայի միջև 2011-2013 թթ. մշակութային համագործակցության ծրագիր, ինչպես նաև երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև եվրամերձեցման ոլորտում համագործակցության մասին արձանագրություն:
Ապա տեղի է ունեցել Հայաստանի և Լատվիայի նախագահների համատեղ մամուլի ասուլիսը: