|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
Արքայական ակումբի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի և ռուս մոդել Իրինա Շեյկի մասին վերջերս հաճախ են մամուլում հրապարակումներ հայտնվում: ԶԼՄ-ները գրել էին, որ նրանք նշանվել են և պատրաստվում են, Ռոնալդուի ծնողների նախաձեռնությամբ, հարսանիք կազմակերպել ֆուտբոլիստի հայրենի կղզում` Մադեյրայում:
Բոլորովին վերջերս էլ տեղեկատվություն ստացվեց նաև այն մասին, որ ռուս գեղեցկուհին հղի է: Իրինա Շեյկը շատ յուրօրինակ ձևով է արձագանքել այս հրապարակումներին: Նյույորքյան վերջին կինոպրեմիերայի ժամանակ նա նեղ, մարմինը գրկող զգեստ է հագել` ցանկանալով ցուցադրել, որ իր կազմվածքը բոլորովին չի փոխվել: