կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-08 00:02
Սպորտ

Աբրամովիչն անձամբ է ընտրում խաղացողներին

Աբրամովիչն անձամբ է ընտրում խաղացողներին

«Չելսիի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոստովանել է, որ ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը անձամբ է կատարում անհրաժեշտ խաղացողների ընտրությունը, նա է որոշում, թե ում պետք է ձեռք բերի ակումբը։ Սակայն իտալացի մասնագետը գոհ է գործերի այսպիսի ընթացքից։

 

«Չելսին» իմ թիմը չէ, «Չելսին»՝ Ռոման Աբրամովիչինն է: Բայց ես շատ հպարտ եմ, որ ինձ հնարավորություն է տրվել աշխատել «արիստոկրատների» հետ։ Ես Լոնդոնում գտնվելու իմ առաջին օրվանից այդպես էի մտածում, հուսով եմ` վերջին օրն էլ այդ միտքը չի լքի ինձ։ Դա ճիշտ չէ, որ ես ցանկանում էի, որպեսզի ակումբը ձեռք բերեր միայն Ռամիրեսին կամ էլ Լուիսին։ Արդեն շատ անգամ եմ ասել, որ խաղացողների ձեռք բերելու որոշումը մենք ակումբի սեփականատիրոջ հետ միասին ենք ընդունում: Ի դեպ, նա շատ մեծ աշխատանք է կատարել Տորեսին ձեռք բերելու համար։ Ես գոհ եմ գործերի այսպիսի ընթացքից»,- Անչելոտիի խոսքերը մեջբերում է ESPN-ը։