Փոխարժեքներ
19 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Արգենտինայի հավաքականի առաջատար ծագումով հայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը առաջին միավորը վաստակեց ազգային թիմի համար 2011 թ. Դևիսի գավաթի խաղարկության Ռումինիայի հետ մեկնարկային հանդիպման ժամանակ։ Աշխարհի 19-րդ ուժեղագույն թենիսիստը ուրբաթ օրը հանդիպել էր ATP վարկածով 183-րդ տեղում գտնվող 26-ամյա Ադրիան Ունգուրի հետ։ Նալբանդյանը 6։3, 6։2, 5։7, 6։4 հաշվով հաղթանակ է տոնել մրցակցի նկատմամբ։ Հանդիպումը տևել է 3 ժամ 4 րոպե։
Այսպիսով, Արգենտինայի հավաքականը 2։0 հաշվով հաղթում է Ռումինիայի հավաքականին։ Այսօր կորտ դուրս կգան զույգերը՝ Խուան Իգնասիո Չելա/Էդուարդո Շվանկ (Արգենտինա)- Վիկտոր Հանեսկո/Խորյա Տեկաու (Ռումինիա)։ Մյուս հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
Խորվաթիա - Գերմանիա - 1։1
Ավստրիա - Ֆրանսիա 0։2
Բելգիա - Իսպանիա 0։2
Շվեդիա - Ռուսաստան 0։2
Ուկրաինա - Հոլանդիա 1։0
Սերբիա - Հնդկաստան 1։1
Չիլի - ԱՄՆ 0։1
Չեխիա - Ղազախստան 1։1