|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
Ղազախստանի կանայք իրենց վրա ավելի շատ են ծախսում, քան երկրի ռազմական ծախսերն են: Այդ մասին կատակով հայտարարել է երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Ղազախստանի մայրաքաղաքում կայացած կանանց համագումարի ժամանակ:
«Ուզում եմ պետական գաղտնիք բացել: Ինչպես ինձ զեկուցել է առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարը, մեր կանայք իրենց վրա ծախսում են ավելի շատ գումար, քան երկրի ռազմական ծախսերն են: Դա զարմանալի չէ, որովհետեւ կանայք պետք է հաղթանակ տոնեն ամեն օր»,- ասել է երկրի նախագահը:
Նազարբաեւը միաժամանակ հավելել է, որ «մասնագետների հաշվարկով` ղազախստանցի կանայք ստեղծում են երկրի համախառն արդյունքի մոտ 40 տոկոսը: Նրանք կազմում են մանկավարժների 73, բժիշկների եւ բուժաշխատողների` 87, բյուջետային հիմնարկների աշխատողների 60 տոկոսը»: