կարևոր
4960 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-02 10:35
Քաղաքական

2.5 մլրդ դոլարով չի ավելացել ռազմական բյուջեն. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 192. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2018 թվականի նոյեմբերի 29-ին Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ խորհրդարանական արըտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ եւ հրապարակավ խոստացավ. «Հայաստանի ռազմական բյուջեին գալիք 5 տարում ևս 2.5 մլրդ դոլար կավելանա»:

Հենց այդ հայտարարության տարում Հայաստանի ռազմական բյուջեն կազմում էր 524 մլն դոլար։ Այսինքն, ըստ Նիկոլ Փաշինյանի, 2023 թվականի ռազմական բյուջեն պետք է կազմեր 3 մլրդ դոլար։ Սակայն կազմեց ընդամենը 1 մլրդ 240 մլն դոլար։ Փաստենք, որ 2018 թվականին դոլարի փոխարժեքը շատ ավելի բարձր էր, քան 2023 թվականին․ այսինքն՝ ռազմական բյուջեն ավելացել է ավելի փոքր չափով։ Մասնավորապես, 2017 թվականին՝ 2018թ․ բյուջեն կազմելիս, դոլարի փոխարժեքը 482,7 դրամ էր, իսկ 2022 թվականին՝ 435,7 դրամ, 47 դրամով պակաս։ Իսկ 2024 թվականի ռազմական բյուջեն 2023 թվականի համեմատությամբ, ավելի է ընդամենը 7 տոկոսով։ Փաշինյանի հայտարարությունից 5 տարի անց, խոստումը չի կատարվել անգամ կիսով չափ եւ նա կրկին խաբել է»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: