|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
ՀՀ կառավարության երեկվա նիստում որոշվել է տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում լիազոր եւ ազգային համակարգող մարմին նշանակել ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը։ Այս մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը եւ հարց տալիս.
«Ամոթ չլինի հարցնելը՝ իսկ մինչեւ հիմա ո՞վ էր։ Հենց այնպես չենք հարցնում. ակնհայտորեն այդ հարցով այսպես թե այնպես ԱԱԾ-ն էր զբաղվում։ Ուրեմն ինչո՞ւ նման որոշման անհրաժեշտություն առաջացավ, այն էլ՝ հրապարակայնորեն։ Ըստ երեւույթին` պատճառն այն է, որ, «տեղեկատվական անվտանգություն» ասելով, պետք է հասկանալ նաեւ հաղորդակցման էլեկտրոնային միջոցների եւ հատկապես ինտերնետի վերահսկողությունը:
Արաբական աշխարհի վերջին իրադարձություններում, ինչպես հայտնի է, ինտերնետը հսկայական դեր խաղաց, եւ ահա Հայաստանի իշխանությունները որոշեցին պաշտոնապես ԱԱԾ-ին լիազորել վերահսկողություն սահմանել այդ ոլորտում։
Եվ ԱԱԾ-ն, կարող եք չկասկածել, ամեն ինչ կանի՝ այդ խնդիրը պատվով կատարելու համար, դա էլ հո արտգործնախարարության կայքը չէ, որ ադրբեջանցի հաքերները ջարդեն։ Այնպես որ՝ հաջողություն ենք մաղթում ԱԱԾ-ին, թեեւ որեւէ երկրի հատուկ ծառայությունների առ այսօր չի հաջողվել պայքարել ինտերնետի դեմ»: