|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն անդրադարձավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների և ոստիկանների միջև երեկ տեղի ունեցած միջադեպին։
Խոսելով ոստիկանության առաջնորդներից մեկի հեռուստաելույթի մասին` Վահան Հովհաննիսյանն ասաց. «Որքան հասկանում եմ, ոստիկանությունն արդեն սկսում է հասարակությանը դասեր տալ՝ ի՞նչ կարելի է ասել կառավարությանը, ի՞նչ կարելի է պահանջել, իսկ ի՞նչ չի կարելի պահանջել։ Ոստիկանները սկսում են քաղաքական գնահատականներ տալ ընթացող գործընթացներին։ Սա հավանաբար Սահմանադրության և օրենսդրության հետ ծանոթ չլինելու հետևանք է, որովհետև ոստիկանության խնդիրը մեզ դասեր տալը չէ, այլ կարգուկանոն հաստատելը»:
Նա նաեւ նշեց, որ որոշ ոստիկաններ իրենց դերը քաղաքական են համարում եւ գնահատականներ ու որակումներ են տալիս քաղաքական ուժերին. «Օրինակ` մեզ էլ խորհուրդներ են տալիս, որ մենք շտապեցինք` մեր հայտարարությունն անելով։ Հարց է՝ դու ո՞վ ես, ախր»։