|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.28 |
| EUR | ⚊ | € 443.94 |
| RUB | ⚊ | ₽ 4.7553 |
| GBP | ⚊ | £ 502.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.32 |
Երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ Դավիթ Ամալյանի մենահամերգը: Հնչեցին ինչպես հին ու սիրված, այնպես էլ նոր երգեր` շուրջ 4 երգի պրեմիերա եղավ: Ամալյանը դուետով հանդես եկավ Լեյլա Սարիբեկյանի և Արմինե Ամալյանի հետ:
Նա երգեց նաև մի երգ` ոչ իր հեղինակած` Արմեն Պողոսյանի «Պատիվ ունեմ»-ը: Մինչ այդ նշեց, որ ուզում է մի հայտարարություն անել:
«Եկեք` ազգովի հավաքվենք ու ասենք, որ ուզում ենք մեր թշնամուն փոխել, ախր, հեչ մարդ չեն, է՜, սրանց համար մեռնելն էլ է ափսոս: Գոնե իտալացի, իսպանացի լինեն` ուրիշ բան»,- ասաց Ամալյանը:
Ներկայացնում ենք համերգից մի հատված` «Խրատ» երգը: