Փոխարժեքներ
01 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.56 |
EUR | ⚊ | € 413.89 |
RUB | ⚊ | ₽ 3.71 |
GBP | ⚊ | £ 499.27 |
GEL | ⚊ | ₾ 141.38 |
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը համարում է, որ Հանրապետության հրապարակում երեկ տեղի ունեցած միջադեպը «Ժառանգություն» կուսակցության կողմից կազմակերպված PR ակցիա էր։ Նրա կարծիքով` Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ «Ժառանգության» պատգամավորների՝ ՀԱԿ հանրահավաքին մասնակցությունը նույնպես PR–ի ընդունված միջոց է։
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին. «ՀԱԿ-ը սկսել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, եւ հանրահավաքից հանրահավաք պետք է կարողանա ներկայացնել նոր թեզեր, գտնել նոր թերություններ իշխանությունների գործելակերպում»:
Ըստ բանախոսի` ՀԱԿ-ի վերջին հանրահավաքը քաղքենիների շրջանում բավական մեծ ոգեւորություն առաջացրեց. ելույթներն ունեին մոգական ուժ, ինչն իր ազդեցությունն է ունենում ընտրախավի վրա:
Ադիբեկյանի գնահատմամբ` ՀԱԿ-ը ծրագրային ընդհանուր դրույթներ չունի, բացառությամբ` ԼՂՀ-ին բանակցային գործընթացում ներգրավելուց։
Սոցիոլոգի համար անհասկանալի է, թե ում էր հասցեագրված ՀԱԿ-ի` 15 կետից բաղկացած պահանջագիրը: «Կարծում եմ` այն ուղղված է խորհրդարանի դեմ, քննադատվում է ՀՅԴ-ն, «Ժառանգությունը»: ՀԱԿ-ն ասում է, որ մեր քաղաքական վերնախավը պահանջում է ավելի լուրջ ընդդիմություն եւ ասում` եթե պատրաստ եք, միացեք մեզ»,- ասաց սոցիոլոգը:
Ահարոն Ադիբեկյանի կարծիքով` ՀԱԿ-ը կարող է դառնալ երկրորդ կամ երրորդ խմբակցությունը խորհրդարանում, եթե ՀՅԴ–ն ու «Ժառանգությունը» շարունակեն բավարարվել` միայն ԱԺ ամբիոնն օգտագործելով ու ասուլիսների մասնակցելով:
«ՀՅԴ–ն և «Ժառանգությունը» կարող են հայտնվել հաջորդ խորհրդարանում՝ առաջինն իր կազմակերպչական ջիղի, երկրորդը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշի շնորհիվ»,- խոսքը եզրափակեց Ադիբեկյանը: