Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Դաշնակցություն» կուսակցության բյուրոյի նախագահ, «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի 7-րդ հորիզոնականը զբաղեցնող Արմեն Ռուստամյանը գտնում է, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը փոխվել է։
Ասում է՝ իմաստնացել է։ ՀՅԴ-ական գործիչը համաձայն չէ այն քննադատություններին, որ Քոչարյանն իր նախագահության տարիներին իր համախոհներով ապօրինի կերպով մեծ հարստություն է կուտակել և հակադարձում է՝ եթե այդպես է, թող հայտնաբերեն ու պատասխանատվության ենթարկեն։
Անդրադառնալով 44-օրյա պատերազմին և ՌԴ-ի կողմից զենքի գնման մատակարարումն ուշացնելու վերաբերյալ դիտարկումներին՝ ասում է, տվյալներ կան, որ գնված զենքը թողնվել է Կովկասի հյուսիսում և մինչև պատերազմը չի ներկրվել։
Ինչ վերաբերում է երեկ Էրդողանի և Ալիևի՝ Շուշի կատարած այցին, Արմեն Ռուստամյանն ասաց, որ այդ քաղաքը մեզ համար դառնալու է նույնը, ինչ Մասիս սարն է։
«Շուշին մերն է, բայց թուրքերի ձեռքում է։ Շուշին բարձունքի վրա ճոխացնելու են, դարձնելու են ծաղկող մի տարածք, և մենք անընդհատ դրա կողքով անցնելու ենք ու ողբալու ենք, թե ինչպես կորցրեցինք մեր քաղաքը»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։