Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 1-ին գերմանական SWR 2 ռադիոկայանը հաղորդում է հեռարձակել` նվիրված Ղարաբաղյան հակամարտությանը: Համառոտ ներկայացվել են Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի դիրքորոշումները: Արծարծվել է նաեւ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության թեման:
Հաղորդումը սկսվել է ԼՂՀ Պաշտպանության բանակի զինվորի խոսքով. «Հայրենիքը պահպանելը սուրբ գործ է: Մեր հարազատներն ու բարեկամներն են այնտեղ ապրում: Մեր հողը սուրբ է»:
Ապա ներկայացվել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի դիրքորոշումը. «Վաղ թե ուշ Ադրբեջանը ստիպված կլինի մեզ հետ բանակցություններ վարել, քանի որ մենք հակամարտության գլխավոր կողմն ենք, եւ առանց Արցախի մասնակցության խնդրին լուծում չի տրվի»:
Իսկ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքերով. «Միակողմանի զիջումն անհնար է: Երբ հակամարտող կողմերը համաձայնության գան Արցախի կարգավիճակի հարցում, նրանք կարող են առաջ շարժվել: Իհարկե, մենք չենք կարող անտեսել նաեւ Սփյուռքի կարծիքը: Մեր բնակչության 2/3-րդն ապրում է դրսում: Մեր երկրի նախագահը այց է կատարել արեւմտյան երկրներ եւ ներկայացրել երկրի դիրքորոշումը սփյուռքի մեր հայրենակիցներին: Նա հայտարարել է, որ մենք պետք է բարելավենք հարաբերությունները Թուրքիայի հետ, բայց ոչ ի վնաս մեր ժողովրդի շահերի»: