|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Այսօրվանից Ռուսաստանում իրավապահ մարմինների ներկայացուցիչը կոչվում է ոստիկան, այլ ոչ թե միլիցիոներ:
Ռուսաստանի ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրգալիևն ավելի վաղ հայտարարել էր, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչներին պետք է դիմել «պարոն ոստիկան», սակայն այսօր պարզաբանել է, որ իրականում դա դիմելաձևերից մեկն է, և քաղաքացիներն իրենք պետք է որոշեն` ինչպես դիմել ոստիկանին:
Ռուսաստանյան միլիցիան վերջնականապես ոստիկանություն կդառնա 2012 թվականի հունվարի 1-ին. մինչ այդ պետք է փոխվեն ՆԳՆ բոլոր ստորաբաժանումների ցուցանակները, և, ինչպես հայտարարել են երկրի իշխանությունները, յուրաքանչյուր ոստիկան պետք է վերաքննություն հանձնի: Ընդ որում` նրանց թիվը զգալիորեն` 20 տոկոսով կրճատվելու է:
«Ոստիկանության մասին» օրենքը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությունն է: