|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Երևանի «Փյունիկը» Բելեկում վաղը պետք է ստուգողական հանդիպում անցկացներ Կրասնոդարի «Կուբանի» հետ, սակայն ռուսական ակումբը երեկ տեղեկացրել է, որ չի ցանկանում մրցել Հայաստանի չեմպիոնի հետ։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը:
«Կուբանը» վաղը հանդիպելու է Սամարայի «Կռիլյա Սովետովի» հետ։ Ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում «Կուբանի» գլխավոր մարզիչ Դան Պետրեսկուի օգնական Էմիլ Կարասն ասել է հետևյալը. «Կռիլյա Սովետովն» ամուր կոլեկտիվ է, որը Պրեմիեր լիգայում հանդես գալու հարուստ փորձ ունի։ Առաջիկա խաղը լավ սպարինգ հանդիպում է նախապատրաստական փուլի եզրափակիչ մասում»։
Ավելացնենք, որ «Փյունիկը» վաղը կանցկացնի ստուգողական հանդիպում։ Հայկական ակումբի մրցակիցն է լինելու Դոնեցկի «Մետալուրգը», որտեղ ելույթ է ունենում Արտակ Դաշյանը: