կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-20 01:05
Սպորտ

Նոր քննադատներ են առաջ եկել

Նոր քննադատներ են առաջ եկել

Երկրպագուների սերը շահագործելը կարող է հանգեցնել նրան, որ մարզադաշտը, ի վերջո, դատարկ մնա: Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ն 15%-ով  թանկացրել է ՉԼ-ի եզրափակիչի տոմսերը:


«Չելսիի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին և նրա գործընկեր Արսեն Վենգերը քննադատել են ՈՒԵՖԱ-ին Չեմպիոնների լիգայի եզրափակիչի տոմսերի բարձր գնի համար: Եզրափակիչ հանդիպման տոմսերի արժեքը տատանվում է 176-356 ֆունտ ստերլինգի սահմաններում: Միևնույն ժամանակ, ՈւԵՖԱ-ում պնդում են, որ գնային քաղաքականությունը, նախորդ տարվա հետ համեմատ, շատ քիչ է փոխվել:


«Ես ավելի խելամիտ գնային քաղաքականության կողմնակից եմ: Դա ֆուտբոլային տոն է, և հասարակության բոլոր շերտերը պետք է կարողանան թույլ տալ իրենց մասնակցել դրանց», - ասել է Վենգերը: Վերջինիս հետ համաձայն է նաև Կառլո Անչելոտին. «ՈւԵՖԱ-ն շատ հեռու է գնացել: Կարծում եմ` այդ կազմակերպության աշխատակիցները կսթափվեն և կիջեցնեն տոմսերի արժեքը». Անչելոտիին մեջբերում է Guardian-ը: