|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Արդեն տեղեկացրել ենք, որ «Ժողովուրդ» օրաթերթին էին դիմել Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողները, ովքեր հայտնվել են անելանելի վիճակում։ Մարկետինգի և գովազդի հիմունքներ դասավանդող Մարգարիտա Գրիգորյանը, որը նաև Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենն է, համարվում է ՀՀ նախագահի նստավայրի հովանավորյալը, չի բարեհաճում գալ դասերին, ավելին` 2013թ. դեկտեմբերի 17-ին նշանակված քննությանը Մ. Գրիգորյանը չի ներկայացել, սակայն ուսանողների գրավոր քննության արդյունքները գնահատել է 2 միավորով։ Ու զավեշտալին այն է, որ նա 2 միավոր է նշանակել նաև կուրսի ավագ Ռիմա Ղազարյանին, որը 2013թ. նոյեմբերին հիվանդության պատճառով մահացել է։
Yerkir.am-ի հետ զրույցում ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը նշեց, որ դեռ հստակ տեղեկություն չունեն` քննություններին Մարգարիտա Գրիգորյանը ներկայացե՞լ է, թե՞ ոչ:
«Բոլորի գնահատականը երկուս չէ նշանակված, բոլորը նույնը չեն ստացել: Ֆակուլտետի դեկանից փորձեցինք պարզաբանումներ ստանալ, հիմա սպասում ենք պատասխանի, քանի որ ուսանողները հավաստիացնում են, թե մահացած ուսանողին էլ է գնահատական նշանակել»,- ասաց Գրիգորյանը:
Ինչ վերաբերում է ուսանողների պնդմանը, թե դասախոսը ամբողջ տարին դասերին չի ներկայացել, Գրիգորյանը նշեց, որ, ըստ դեկանատի ներկայացրած փաստաթղթերի, Մ. Գրիգորյանը դասերին մասնակցել է: