|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Գնաճն այս տարվա լրջագույն մարտահրավերներից է ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում. այսօր Վրաստանի վարչապետի հետ համատեղ ասուլիսում նշեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Վրացի գործընկերոջ հետ Հայաստանի վարչապետը քննարկել է այն միջոցառումները, որոնք կարող են մեղմել գնաճի բացասական հետեւանքները: Տիգրան Սարգսյանի խոսքով` այսօր աշխարհը չի առաջարկում արդյունավետ գործիքներ, որոնք հնարավորություն կստեղծեն չեզոքացնել բարձր գնաճային ճնշումները:
«Սա հայկական եւ վրացական ֆենոմեն չէ, այլ պայմանավորված է համաշխարհային շուկաներում ստեղծված իրավիճակով»,- ասաց Հայաստանի վարչապետը: Նրա խոսքով, Հայաստանը գնաճի դեմ պայքարում կիրառում է ավանդական հայտնի գործիքները, ինչպես նաեւ սոցիալական տարբեր փաթեթներ:
«2010 թվականին, երբ սակագները բարձրացան, մենք առաջին հերթին բարձրացրինք սոցիալական նպաստները, որոնցից Հայաստանում օգտվում է շուրջ 105 հազար ընտանիք, իսկ նոյեմբերից բարձրացրինք թոշակները: Այս երկու սոցիալական փոփոխությունների նպատակը սոցիալապես անապահով խավերին պաշտպանելն էր»,- նշեց Տ. Սարգսյանը` հավելելով, որ 2011 թվականին կառավարությունը կիրառելու է նաեւ սոցիալական սուբսիդիա գյուղացիական տնտեսությունների համար` նպատակ ունենալով օգնել անապահով գյուղացիներին եւ սոցիալական խնդիրներ ունեցող համայնքներին:
Վարչապետը հավելեց, որ, սուբսիդավորելով նրանց գարնանացանը,կառավարությունը նպատակ ունի էժանացնել սերմացուի գինը եւ մշակվող հողերի քանակը: