Փոխարժեքներ
07 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.93 |
EUR | ⚊ | € 424.27 |
RUB | ⚊ | ₽ 4.02 |
GBP | ⚊ | £ 505.41 |
GEL | ⚊ | ₾ 141.01 |
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են՝ նիկլորը եւ ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Երեւանի եւ Բաքվի միջեւ բանակցային գործընթացը եւ մտքեր փոխանակել Երեւանի եւ Վաշինգտոնի երկկողմ օրակարգի շուրջ: Այլ մանրամասներ չեն ներկայացվում, թեեւ ակնհայտ է՝ զրույցի նախաձեռնությունը եկել է Վաշինգտոնից եւ դրդված է եղել ինչ-ինչ պատճառներով, քանի որ Բլինկենը ծանրաբեռնված է աշխատանքով՝ կապված համաշխարհային քաղաքականույթան այլ խնդիրների հետ։ Այնուամենայնիվ, նա հաճախակի հյուր է Անդրկովկասի տեղեկատվական-քաղաքական տարածքում։ Պարբերաբար զանգահարում է՝ մեկ Ալիեւին, մեկ դրան՝ ցուցադրելով «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեւական խաղաղության համաձայնագրի հասնելու ԱՄՆ ջանքերը»։
Բայց այս անգամ Պետդեպարտամենտը չի հրապարակել Բլինկենի եւ նիկլորի խոսակցության իր վարկածը, ինչը հանգեցնում է այն մտքին, որ խոսակցությունն ավելի շատ վերաբերում էր Վաշինգտոնի եւ Երեւանի երկկողմ համագործակցությնը, իսկ Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության պայմանագրի թեման օգտագործվում էր որպես քողարկում։ Եթե վերցնենք պետդեպարտամենտի նախկին զեկույցները նման խոսակցությունների մասին, ապա աչքի են զարնում ԱՄՆ-ի կրկնվող կոչերը Հայաստանին՝ «շարունակել ժողովրդավարական վերափոխումները» քաղաքական մանեւրելու համար նեղացող հնարավորությունների պայմաններում։
Իսկ այժմ Անդրկովկասում ձեւավորվում է նոր աշխարհաքաղաքական համադրություն։ Դրա ուրվագծերը շուտով կսկսեն ի հայտ գալ հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ կապված լրացուցիչ նրբերանգների եւ հանգամանքների ի հայտ գալու ընթացքում։ Ուստի հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Բլինկենը, այնուամենայնիվ, զանգահարել նիկլորին։ Բլինկենի գործողությունների առաջին սցենարը, հնարավոր է, իսկապես կապված է Երեւանի եւ Բաքվի՝ խաղաղության պայմանագրի ստորագրմանը նախապատրաստվելու հետ։ Բայց այս ուղու վրա շարունակական խափանումներ են: Երեւանը հանդես է եկել Մինսկի խմբի գործունեությունը վերակենդանացնելու նախաձեռնությամբ՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախապատրաստման համատեքստում, որում, նրա կարծիքով, պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Բայց Բաքուն կոչ է անում ցրել այդ խումբը։ Խնդրահարույց են մնում նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերույթունների կարգավորման հեռանկարները։ Այն բանից հետո, երբ Բաքուն խաղաղության պայմանագրի տեքստից հանեց այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին կետը՝ հայտարարելով, որ Նախիջեւան կոմունիկացիոն ելքը կիրականացվի Իրանի տարածքով, եւ այդ «հաղթաթուղթը» դուրս մնաց Հայաստանի ձեռքից։
Բլինկենի գործողությունների երկրորդ սցենարը կարող է կապված լինել Հայաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների ընդլայնման հետ։ Այսպես է հայ փորձագետ Ստեփան Դանիելյանը նշում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից Հայաստանին տրամադրվող դրամաշնորհի կտրուկ ավելացման փաստը: Հայտնի է դարձել՝ ԱՄՆ ՄԶԳ-ն որոշել է ավելի քան կրկնապատկել Հայստանին տրամադրվող դրամաշնորհը՝ 120 մլն դոլարից հասցնելով 250 մլն դոլարի։ Որպես նպատակներ, մասնավորապես, նշված է «ժողովրդավարական համախմբման ամրապնդման գործում քաղաքացիական մասնակցության ապահովումը», ինչը, նրա կարծիքով, »կարող է կապված լինել Վրաստանից Հայաստան վրացական հիմնադրամների մի մասի վերատեղակայման հետ, որոնք սպասարկում են Արեւմուտքի շահերը»: Դա հանգեցնում է այն մտքին, որ ԱՄՆ-ն Հայաստանում պլացդարմ է պատրաստում, որտեղից կարող է գործել վրացական ուղղությամբ։ Այսինքն՝ Երեւանին մղում են տուրբուլենտության գոտի՝ վրացական գործոնի միացմամբ։
Կա, ճիշտ է, այլ սցենար։ ԱՄՆ-ը մտավախություն ունի, որ խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակի եւ Վրաստանում պետական հեղաշրջման փորձը խափանելու դեպքում «մայդանը» կսկսվի հարեւան Հայաստանում: Իրադարձությունների նման ընթացքը չի բացառում վրացի փորձագետ Առնո Խիդիրբեգիշվիլին։ Գաղտնիք չէ՝ հայկական որոշ շրջանակներում դժգոհություն է բորբոքվում ղարաբաղյան երկրորդ պատերազմի ելքից, ինչը նույնացվում է վարչապետ նիկլորի հետ։ Ընդ որում, հայկական աղբյուրներից ստացվող տեղեկատվությունը հիմք է տալիս ենթադրելու՝ այստեղ կարող է խաղարկվել պետհեղաշրջման մի փոքր այլ սցենար, քան Վրաստանում։ Վրաստանում հոկտեմբերի 26-ի ընտրություններից հետո հաղթական քաղաքական ալիքը կարող է բռնել հայկկան ընդդիմությունը։ Խիդիրբեգիշվիլին ասում է․ «դավադրությունների տեսությունների եւ սկանդալային զուգահեռների սիրահարները վստահ են՝ նիկլորը Հայաստանը մաս-մաս հանձնում է Ադրբեջանին եւ Թուրքիային, ինչպես Սահակաշվիլին Աբխազիան եւ Հարավային Օսիան հանձնեց Ռուսաստանին»: Դրանից հետո ԱՄՆ-ին եւ նրա արեւմտյան գործընկերներին չի հաջողվում Վրաստանին ստիպել պատերազմել Ռուսաստանի հետ Աբխազիայում եւ Հարավային Օսիայում, սակայն նրանք դեռեւս հնարավորություն ունեն նոր պատերազմ հրահրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։
Ստանիսլավ Տարասով
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի