|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Արդեն մեկ ամիս է, ինչ գործում է Տիգրան Մեծի պողոտայի, այսպես կոչված` Ֆիրդուսի տոնավաճառի մոտ գտնվող կանգառը, որը նախատեսված չէ ասենք` կես ժամով ավտոկայանի համար: Սակայն ո'չ ոստիկանները եւ ո'չ էլ վարորդները կարծես չգիտեն այդ մասին:
Մենք 2 շաբաթ առաջ անդրադարձել էինք այս խնդրին, սակայն անհայտ պատկանելության ավտոմեքենաները շարունակում են գրոհել կանգառը` մարդկանց եւ երթուղայինների վարորդներին նվիրելով «երկրորդ գիծը»:
«Այ աղջիկ ջան, էս ինչ օյին բերին մեր գլխին: Էս կանգառի տեղադրման իմաստը որն էր` տենց էլ չիմացանք: Գիտե՞ս` ինչն է հետաքրքիր, որ մեքենաները կանգառում գալիս, սիգնալ են տալիս, որ իրենց ճանապարհ տաս»,- ասաց տեղի բնակիչ Սուսաննա Այվազյանը:
Հուսանք` խնդիրը երրորդ հրապարակմանը չի հասնի: