| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 | 
| EUR | ⚊ | € 444.15 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7549 | 
| GBP | ⚊ | £ 504.23 | 
| GEL | ⚊ | ₾ 141.18 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  14 տարի առաջ - 2011-02-10 01:43
            14 տարի առաջ - 2011-02-10 01:43  
         
                
            Ինչպես արդեն հայտնել էինք, փետրվարի 6-ին ԼՂՀ Պաշտպանության բանակի` հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի ունեցած արտակարգ միջադեպի հետեւանքով մահացել է ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված շարքային Գեւորգ Անդրանիկի Կոտինյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է հետաքննություն:
Շրջանառվող լուրերի համաձայն՝ միջադեպն այս անգամ կարգապահության հետ կապ չունի, ասել է թե` ոչ ոք չի կրակել զինվորի վրա: Նա պարզապես ուշաթափվել է եւ մահացել: Ասում են, որ զինվորը մանկուց առողջության հետ կապված խնդիրներ է ունեցել:
Այս դեպքում այլ հարց է ծագում` ինչպե՞ս է, որ մանկուց առողջական խնդիրներ ունեցող երիտասարդը զորակոչվել է բանակ, իսկ չծառայած, հաստավիզ պապաների առողջ` մանկուց ոչ մի խնդիր չունեցող, նույնքան հաստավիզ բալիկները հանգիստ «կյանք են անում» քաղաքում: