|
Փոխարժեքներ
20 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 499.88 |
| GEL | ⚊ | ₾ 141.07 |
ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության մեջ քաղաքական տարր չկա, հարցն ավելի շատ բարոյական հարթության վրա է. «Դուպլեքս» մամուլի ակումբում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը:
«Թե որքանով է անկեղծ այդ հակամարտությունը, ես չգիտեմ: Չգիտեմ նաեւ, թե ինչ զարգացումներ կունենա, բայց որ խնդիրն ավելի սրվեց Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից հետո, ակնհայտ է»,- հավելեց Ռ. Հակոբյանը` նշելով, որ այն, ինչ ասում է Ռ. Քոչարյանը, բացարձակ ճշմարտություն է:
«Հանրապետական կուսակցության ամբողջ ցուցակը կազմվել է Ռ. Քոչարյանի համաձայնությամբ: Եվ քանի որ մեզ մոտ իշխանությունը ձեւավորվում է ոչ թե քաղաքական սկզբունքների, այլ կլանային եւ ինչ-որ թվաբանական հաշվարկների վրա, որոշ մարդիկ ուզում են տարանջատվել իրենց կենսագրության ինչ-ինչ հատվածից եւ ըմբոստանում են»,- նշեց Ռ. Հակոբյանը: