Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված նոր քրեական գործով նախաքննության փուլում կիրառված խափանման միջոցը՝ երկրից չբացակայելու արգելքը, վերացվել է։ Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն դատարանից։
Դատարանից նշել են, որ խափանման միջոցը վերացվել է դատախազությանը պարտավորեցնելու միջոցով։
«Քանի որ դատավորը փոխարինող է եղել, այդ պատճառով նա չէր կարող ինքնուրույն վերացնել խափանման միջոցը։ Դատավորը պարտավորեցրել է դատախազությանը՝ վերացնել կիրառված խափանման միջոցը»,-ասել են դատարանից։
2025 թվականի նոյեմբերի 5-ին Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում։
Սարգսյանը մեղադրվում է այն բանում, որ 1998-2010 թվականներին ռուսաստանաբնակ գործարար Միխայիլ Բաղդասարովից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ Հայաստանի Հանրապետությունում արտոնյալ պայմաններով գործունեություն ծավալելու դիմաց ստացված եկամտի կեսը փոխանցելու ձևով։