կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-09 04:02
Սպորտ

"Արսենալը" դատի կտա ֆրանսիական հեռուստաալիքին

"Արսենալը" դատի կտա ֆրանսիական հեռուստաալիքին

Անգլիական «Արսենալի» ղեկավարությունը մտադիր է դատի տալ ֆրանսիական France-2 հեռուստաալիքին, որը հաղորդել է, թե իբր Անգլիայի առաջնության 26-րդ տուրի` «Արսենալ»-«Նյուքասլ» հանդիպումը, որն աննախադեպ շրջադարձ ունեցավ` (առաջին խաղակեսի 4:0-ը 2-րդ խաղակեսում դարձավ 4:4) կարող էր պայմանավորված բնույթ կրել. հաղորդում է Daily Mail-ը:


Հանգստյան օրերին France-2-ի եթերից տեղեկություն է հնչեցվել, թե Ինտերպոլը հետաքննություն է սկսել` հանդիպման խաղադրույքների տարօրինակ ակտիվության պատճառով: Սակայն երեկ առավոտյան Ինտերպոլը հերքել է այդ տեղեկատվությունը, իսկ ԱՊԼ-ն հայտարարել է, որ բուքմեյքերական գրասենյակներում ոչ մի տարօրինակ խաղադրույքներ չեն նկատվել: Ներկա պահին լոնդոնյան ակումբը մտադիր է հայց ներկայացնել ֆրանսիական հեռուստաալիքի դեմ` թյուր տեղեկատվություն տարածելու համար:


Սակայն այն, որ ամեն դեպքում խաղի ելքն անկանխատեսելի էր և զարմանալի, բոլորի համար փաստ է: Այդուամենայնիվ, դեպքերի պարադօքսալ ընթացքի վերաբերյալ ոչ մի պաշտոնական հայտարարություն կամ պարզաբանում չկա: