կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-23 01:13
Սպորտ

Արսենալը հետաքրքրվում է Մասկերանոյով

Արսենալը հետաքրքրվում է Մասկերանոյով
Լոնդոնի Արսենալը հետաքրքրված է իսպանական Բարսելոնայի կիսապաշտպան Խավիեր Մասկերանոյի ծառայություններով, այս մասին հաղորդում են բրիտանական հրատարակությունները: 26-ամյա արգենտինացին Պրիմեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում կատալոնացիների կազմում 14 հանդիպում է անցկացրել: Արսենալը մտադիր է ձեռք բերել կիսապաշտպանին մրցաշրջանի ավարտին: Հիշեցնենք, որ Մասկերանոն արդեն հանդես է եկել անգլիական Լիվերփուլի կազմում: Իսկ Բարսելոնա տեղափոխվել է նախորդ ամռանը: