Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Կոնտենտ անալիզի միջոցով 1941 թվականին ամերիկացիները կանխատեսել էին Գերմանիայի հարձակումը Ռուսաստանի վրա: Սա արվել էր միայն մամուլում հրապարակված նյութերի վերլուծության հիման վրա:
Կա 37 երկրների ցուցակ, որտեղ բախումներ կարող են լինել` համաձայն նույն այս վերլուծական մոդելի: Հայաստանի Հանրապետությունն այս ցուցակի 24-րդ տեղում է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Նա նշեց, որ այս վերլուծությունների արդյունքներին միացել են նաեւ ադրբեջանցի փորձագետները, ովքեր «կանխատեսում են» ՀՀ-ի վաղաժամ փլուզումը` սոցիալ-տնտեսական հետամնացության եւ ժողովրդի բողոքի ալիքի հետեւանքով:
Սակայն Ա. Ադիբեկյանը ներկայացրեց որոշ տվյալներ, որոնց համաձայն` գրեթե բացառվում են սոցիալական հիմքով բախումները Հայաստանում:
Կա աղքատության պաշտոնական ցուցանիշ եւ կա աղքատության ընկալում բնակչության կողմից: Այսպիսով` եթե պաշտոնական տվյալներով աղքատ է համարվում բնակչության 46.2 տոկոսը, ապա սուբյեկտիվ գնահատմամբ` աղքատները ընդամենը 19.5 տոկոսն են:
Մեր ժողովրդի հոգեբանությունն է այդպիսին`մարդիկ իրենց աղքատ չեն համարում եւ սոցիալական բունտերի չեն դիմում:
Ա. Ադիբեկյանը նշեց, որ եգիպտոսյան դեպքերը, հակառակ շատ պնդումների, Հայաստանին չեն սպառնում: