|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Եթե պատրաստվում եք Նոր տարվա տոներն անցկացնել Եգիպտոսում, ապա, որքան էլ որ զարմանալի հնչի այս խորհուրդը, զգուշացեք շնաձկներից:
Եգիպտոսում վերջին շրջանում շնաձկների ակտիվություն է գրանցվում, որի արդյունքում զբոսաշրջիկներից մեկը մահացել է, իսկ մի քանիսը՝ վիրավորվել:
Երեկ Շարմ-Էլ-Շեյխի ջրերում շնաձկան հարձակումից գերմանացի կին է մահացել: Այս դեպքից հետո Եգիպտոսի տուրիզմի նախարարությունը ստիպված փակել է լողափը:
Նման դեպքեր են տեղի ունեցել նաև նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, երբ երկու ռուս կին և մեկ ուկրաինացի տղամարդ է վիրավորվել: Նրանցից մեկի վիճակը ծանր է:
Միացյալ Թագավորության արտաքին գործերի գրասենյակն իր պաշտոնական կայքում զգուշացրել է իր քաղաքացիներին զգույշ լինել Կարմիր ծովի ջրերում:
Մարդակեր ձկան որոնումները շարունակվում են: Արդեն ոչնչացվել է երկու շնաձուկ, սակայն նրանցից և ոչ մեկը նման չի եղել «ամբաստանյալ» շնաձկանը: