|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Փետրվարի 1-ից մինչեւ հունիսի 1-ը միջքաղաքային էլեկտրագնացքներից օգտվելու դեպքում ցերեկային ուսուցման ուսանողներին կտրամադրվի 25 տոկոս զեղչ:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հասարակության հետ կապերի ծառայության պետ Վահե Դավթյանը ԵՐԿԻՐ-ի հետ զրույցում ասաց` գաղտնիք չէ, որ իրենց դիրքորոշումը սոցիալամետ է, եւ այդ քայլով ոչ միայն ուղեւորահոսքն են ավելացնում, այլ նաեւ որոշակի պարտականություններ են կատարումը ՀՀ քաղաքացիների հանդեպ:
Հարցով` արդյոք չի՞ պատրաստվում նմանատիպ նախաձեռնությամբ հանդես գալ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության տրամադրության տակ գտնվող մետրոպոլիտենը, դիմել էինք համապատասխան վարչություն:
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատում է վնասով, և մետրոպոլիտենի շահագործումից առաջացող վնասների փոխհատուցման նպատակով ընկերության գործունեությունը սուբսիդավորվում է ՀՀ պետական բյուջեից»,- նշված էր պատասխանում, որը ենթադրում էր, թե ուսանողների համար մետրոպոլիտենից օգտվելու զեղչեր չեն լինի: