կարևոր
3055 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-12 09:39
Քաղաքական

«Թուրքի ատամը քանի կտրում ա, հա էլ վերցնելու ա»

«Թուրքի ատամը քանի կտրում ա, հա էլ վերցնելու ա»

«Թուրքի ատամը քանի կտրում ա, հա էլ վերցնելու ա»

Սոթքի բնակիչ

«Հայաստան» խմբակցության գործընկերների հետ` տեղում իրավիճակին ծանոթանալուհամար այցելել ենք Սոթք և Կութ համայնքներ:

Նախ` Ռազմական ոստիկանության աշխատակիցները փորձեցին արգելել Սոթք մեր այցելությունը` պատճառաբանելով, որ նման հրաման ունեն: Այտուհանդերձ Սոթք և Կութ այցելել ստացվեց:

Այցելության ողջ ընթացքում` առավոտվա համեմատությամբ նվազ ինտեսիվությամբ, Ադրբեջանը շարունակում էր կրակել հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմը պատասխանում էր թշնամու գործողություններին:

Ինչ վերաբերում է բնակիչներին`

Բնակավայրերից բնակիչները չեն տարհանվել, շարունակում են մնալ իրենց տներում: Գյուղերում են նաև կանայք և երեխները: Սակայն եթե իրավիճակը շարունակի լարվել, այս պատկերը կփոխվի:

Սոթքում մանկապարտեզում և դպրոցում իրավիճակով պայմանավորված դասապրոցեսը կազմակերպվել է առցանց:

Ո՞րն է ամենամեծ խնդիրը

Պետության ամբողջական բացակայությունը: Բնակիչները ունեն տասնյակ հարցեր, մտահոգություններ, որոնք չպետք է թույլ տալ, որ վերածվեն խուճապի, կենցաղային խնդիրներ, որոնք կարող են լուծվել միայն պետական մակարդակով: Սակայն այս բոլոր ուղղություններով որևէ քայլ չի արվում:

Իշխանությանը սպառնալիք ներկայացնող գործողության դեպքում մենք կտեսնեիք նախօրոք ծրագրված հստակ (անգամ անօրինական) գործողություններ, իսկ երբ խոսքը Հայաստանին և հայ ժողովրդին սպառնացող վտանգի մասին է` լավագույնը, որ տեսնում ենք, անգործությունն է:

 

Քրիստինե Վարդանյան

ՀՅԴ անդամ, 

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր