|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Երեկվա դրությամբ` Երևանի Կոմիտասի անվան պողոտայի մայթերը դեռևս մաքրված չէին ձյունից: Դա նկատելի էր հատկապես Գյուլբենկյան խաչմերուկից մինչև Վրացական խաչմերուկ հատվածում:
Գրանցվել են սառցակալած մայթերին սայթաքելու բազմաթիվ դեպքեր, որոնցից մեկի ականատեսը եղանք և անցորդների հետ օգնություն ցուցաբերեցինք տուժածին մինչև շտապ օգնության մեքենայի հասնելը:
Փաստորեն, քաղաքային պատկան մարմիններին առատ ձյունն անակնկալի է բերել` ցուցադրելով, որ նրանք ամենեւին էլ պատրաստ չեն եղել փողոցներն ու մայթերը ձյունից մաքրելու աշխատանքներին:
Մեզ մնում է խնդրել մեր տատիկներին ու պապիկներին, որ, հանուն իրենց առողջության, առայժմ տանից դուրս չգան: