|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Այսօր լրագրողների հետ զրույցում էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ի պատասխան լրագրողներից մեկի հարցի, թե ատոմակայանի շահագործման ժամկետը քանի տարով երկարացվել, նշեց, որ 10 տարով, այսինքն` մինչեւ 2026թ.:
«Դա նշանակում է, որ այդ ընթացքում նոր ատոմակայանը պետք է կառուցած, ավարտած լինենք»,- ասաց նախարարը:
Yerkir.am-ի հարցին ի պատասխան, թե ինչպես է լուծվել գազի գնի 30 տոկոսի սուբսիդավորման հարցը, նախարարը նշեց. «Հարցը լուծվել է Մաքսային միությանն անդամակցելու հարցի ներքո: Շուտով համաձայնագիր կստորագրեն եւ կներկայացնեն»: